Open Data Armenia 2026 մրցույթն արդեն ընդունում է հայտեր։ Մրցույթի նպատակն է խրախուսել բոլոր ցանկացողներին՝ Հայաստանին և Սփյուռքին առնչվող բաց տվյալների հիման վրա օգտակար նախագծեր իրականացնելու համար։
Դիմելու մանրամասները և թարմացումները մրցույթի կայքում են՝ https://contest.opendata.am/ հասցեով։
«Հայաստանի մշակութային հավելվածներ» և «Տվյալների վիզուալիզացիա» անվանակարգերին այս տարի ավելացել է նաև Dateno.io-ի հատուկ մրցանակը՝ Արհեստական բանականության կիրառմամբ բացառիկ աշխատանքների համար։
Մրցանակային ֆոնդը՝ 3000 ԱՄՆ դոլար։
Հայտերն ուղարկելու վերջնաժամկետը՝ փետրվարի 25:
Հայտերը պետք է ուղարկել այստեղ կամ մրցույթի կայքում։
Հաղթողների հանդիսավոր պարգևատրումը լինելու է Հայաստանում Բաց տվյալների օրվա* շրջանակներում, որը International Open Data Day (Միջազգային Բաց տվյալների օր) նախաձեռնության մասն է:
Նախորդ տարվա հաղթող աշխատանքներին կարող եք ծանոթանալ այստեղ։