Տվյալների որոնում

Բաց տվյալների որոնում

Տվյալների որոնումը (data discovery) վերաբերում է տվյալների փնտրման, հավաքագրման ու վերլուծության ընթացքին` ուղղված նոր գիտելիքներ արտադրելուն ու հնարավոր փոխադարձ կապերի և տենդենցների բացահայտմանը: Այդ գործընթացը օգնում է գնահատել տվյալների որակը և ուսումնասիրել տվյալների հավաքածուները դրանց հետագա ինտեգրման համար:

Տվյալների որոնման հիմնական նպատակն է` ձեռք բերել հետազոտական կամ աշխատանքային խնդիրների համար անհրաժեշտ նոր ու արժեքավոր տվյալներ:
«Open Data Armenia» նախածում data discovery-ի ընթացքը սերտորեն կապված է հանրամատչելի հրապարակված տվյալների հետ: Որպես կանոն, դա բաց կամ այնպիսի տվյալների որոնումն է, որոնք կարող են հասանելի լինել համաձայն որևէ կանոնակարգի կամ հայցվել սեփականատիրոջից (պետական մարմնից, ընկերությունից, գիտական հաստատութունից, ՈԱԿից):