Հրապարակվել է ՀՀ Մարզերի բարեկեցության ինդեքսը՝ հիմնված բաց տվյալների վրա

Երևանում ու Սյունիքում ամենաբարձր աշխատավարձերն են, Շիրակում՝ ամենաշատ մարզիկները, Արագածոտնում ու Գեղարքունիքում ամենացածր գործազրկությունն է ․․․ 

Բաց աղբյուրներում եղած թվային տվյալների հիման վրա Open Data Armenia կազմակերպությունն այսօր ներկայացրեց ՀՀ Մարզերի բարեկեցության ինդեքսը՝ հիմնված բաց տվյալների վրա։ Այս ցուցանիշը ներկայացվում է քարտեզներով՝ մարզերի միջև եղած տարբերությունները վիզուալ ցուցադրելու համար։

Հայաստանի մարզերը շատ տարբեր են այս ցուցանիշներով, իսկ որոշ դեպքերում անսպասելի առաջատարներ կան։ Նույնիսկ վարկերի տոկոսադրույքները տարբեր մակարդակի են՝ կախված նրանից, թե որ մարզում են օգտագործվելու այդ վարկերը։

Ինդեքսի մեջ ներառվել են 20-ից ավելի պարամետրեր կրթության, մշակույթի, սպորտի, առողջապահության, զբաղվածության, սոցիալական հարցերի, հանցավորության և այլ թեմատիկ խմբերում։

Քարտեզները հրապարակված են այստեղ և բաց են տարածման համար։ Դրանք պատրաստել է Open Data Armenia կազմակերպությունը, որը զբաղվում է Հայաստանում Բաց տվյալների առաջխաղացմամբ, դրանց հիման վրա հանրօգուտ աշխատանքների խրախուսմամբ ու այս ոլորտում կրթական ծրագրերով։

13 Մարտի 2026