Մենք ուրախ ենք ներկայացնել Open Data Armenia նախագիծը, որը ուղղված է Հայաստանի և հայ ազգի կյանքի, պատմության ու մշակույթի, հայոց լեզվի հետ կապված բաց տվյալների տարածմանը:
Ծրագրի առաքելությունն է նպաստել թափանցիկության ու համագործակցության մշակույթի տարածմանը` օժանդակելով առանձին մարդկանց, կազմակերպւթյուններին ու հաստատություններին հրապարակել, տարածել ու օգտագործել բաց տվյալները:
Հիմնական նպատակները.
Մեր կողմից ստեղծված Data Catalog Armenia բաց տվյալների շտեմարանը ուղղված է այդ նպատակների իրագործմանը և հիմք է հանդիսանում տարբեր թեմաներով տվյալների հավաքածուների հասանելիությանն, ուսումնասիրությանը, հրապարակմանն ու տարածմանը:
Open Data Armenia նախագծի թիմը հրավիրում է բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են մեր գործունեությամբ ու կիսում են մեր տեսլականն ու ձգտումները, միանալ մեր համայնքին: Անկախ նրանից, թե դուք պետական հիմնարկի կամ ոչ առևտրային կազմակերպության ներկայացուցիչ եք, լրագրող, հետազոտող կամ ձեռներեց եք, կան ներգրավման տարբեր եղանակներ:
Այցելեք Data Catalog Armenia պորտալը բաց տվյալների հավաքածուները ուսումնասիրելու համար: Օգտագործեք տվյալները տեղեկություն ստանալու, հետազոտություններ անցկացնելու, ՏՏ լուծումներ մշակելու և մեդիանյութեր ստելծելու համար:
Միացեք բաց տվյալների մեր էնտուզիաստների համայնքին և մասնակցեք գիտելիքի փոխանակմանը: Կիսվեք ձեր գիտելիքներով, գաղափարներով և բաց տվյալների հետ աշխատելու լավագույն պրակտիկաներով:
Օգնեք բարձրացնել Open Data Armenia նախագծի մասին քաջատեղյակությունը, օրինակ` ձեր սոցցանցերում մեր առաքելության, գործունեության և նվաճումների մասին տեղեկություններ տարածելով:
Տեղյակ եղեք Open Data Armenia նախագծի հետ կապված վերջին իրադարձությունների, լուրերի ու միջոցառումների մասին: Այցելեք մեր կայքը https://opendata.am, հետևեք մեզ սոցիալական ցանցերում (տելեգրամում ու ֆեյսբուքում), որպեսզի իրական ժամանակում թարմացումներ ստանաք և մասնակցեք գործընկեր-բաց տվյալների էնտուզիաստների հետ զրույցներին:
Միացե~ք Open Data Armeniaյի համախոհների շրջանակին: