Հայաստանում դատավորների քննած քրեական վարույթներից ամեն չորրորդը վերաբերում է մեկ հոդվածի․ բայց դա ո՛չ սպանությունն է, ո՛չ գողությունը, ո՛չ այլ նման բան։
Այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ քննության մեջ եղած 6015 գործերից 1484 հատը վերաբերել են «Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելուն»։
Շատ մեծ է (երրորդ տեղում է) նաև թմրաշրջանառության հետ կապված հոդվածներով վարույթների թիվը․
Զարմանալ չէ, որ վարույթների մեծ մասը Երևանում է։ Խոսքը և՛ թմրաշրջանառության, և՛ առհասարակ բոլոր վարույթների մասին է։
Մտահոգիչ է այն, որ վարույթում մնացող գործերի քանակն է մեծանում։ Տարվա սկզբին դատարաններում կար 5540 քրեական վարույթ։ Տարվա վերջին այդ թիվը մեծացել է 475 հատով։
Տվյալները հավաքել ենք ԲԴԽ կայքից, որտեղ դրանք բավական մանրամասն ներկայացված են։ Open Data Armenia-ն պատրաստ է այդ տվյալներով ու դրանց հիման վրա կազմված գրաֆիկներով կիսվել նաև լրատվամիջոցների հետ։