Open Data Armenia կազմակերպության նպատակներից մեկը բաց տվյալների շուրջ համայնքի զարգացումն է, ինչը պահանջում է բոլոր մասնակիցների համար անվտանգ միջավայրի առկայություն և լսված լինելու հնարավորություն։
Այս վարքագծի կանոններին պետք է հետևեն Open Data Armenia կազմակերպության բոլոր ներկայացուցիչները, կազմակերպության հետ համագործակցող կամ առցանց և անցանց միջոցառումներին մասնակցող անհատները և կազմակերպությունները։ Կանոնները տարածվում են բոլոր բաց և փակ շփումների, համագործակցությունների վրա։
Open Data Armenia կազմակերպությունը դավանում է հետևյալ արժեքները․
Open Data Armenia կազմակերպության անդամները իրենց գործընկերներին չեն համոզում և չեն պարտադրում մասնակցել որևէ քաղաքական ակցիայի որևէ կարգավիճակով։
Քաղաքական նախընտրությունները չպետք է ազդեն Open Data Armenia-ի աշխատանքի վրա, այդ թվում՝ տվյալների հավաքման, մշակման, վերլուծության, վիզուալիզացիայի կամ հրապարակման ժամանակ։
Շահերի բախման պարագայում կազմակերպության անդամները պարտավոր են հայտնել այդ մասին։ Մրցույթների և այլ միջոցառումների ժամանակ շահերի բախման առկայության դեպքում կազմակերպության անդամները պետք է զերծ մնան որոշումների կայացման լիազորությունից։
Open Data Armenia կազմակերպության անդամները չեն կարող այլ անձանց կողմից վճարվել կամ թանկարժեք նվերներ ընդունել՝ կազմակերպության աշխատանքը կատարելու համար։
Բոլոր կարծիքների՝ լսելի լինելու համատեքստում կազմակերպությունը խրախուսում է փոխադարձ հարգալից վարքագիծը բոլոր շփումներում և միջոցառումների ժամանակ։
Անընդունելի են․
Open Data Armenia-ն ընդունում և խրախուսում է արհեստական բանականության կիրառությունը։ Սակայն այն պետք է լինի էթիկական սահմանափակումների ներքո․
Human-in-the-Loop․ կազմակերպության հրապարակումներում ԱԲ կողմից գեներացված բովանդակության առկայության դեպքում այն պետք է հաստատվի մարդ-մասնագետի կողմից։
Այն դեպքերում, երբ ԱԲ կողմից գեներացված բովանդակությունը տեսանելի է վերջնական սպառման բովանդակության մեջ, կազմակերպությունը հրապարակման թափանցիկորեն հիշատակում է այդ մասին։
ԱԲ գործիքների օգտագործման դեպքում կազմակերպության անդամները պարտավոր են իրազեկվածությամբ և զգուշությամբ մոտենալ հնարավոր AI bias-ների առկայությանը։
Կազմակերպությունը և նրա անդամները չպետք է third-party LLM կամ AI գործիքների մեջ վերբեռնեն այլ անձանց անձնական տվյալներ կամ դրանք պարունակող տվյալների բազաներ։
Բոլորի պես, մենք նույնպես սխալվում ենք։ Այսպիսի դեպքերում մենք ապահովում ենք սխալների ուղղման թափանցիկությունը՝ կազմակերպության հանրային վստահությունը պահպանելու համար։
Open Data Armenia-ի կայքում և սոցիալական մեդիայի էջերում, ինչպես նաև միջոցառումների ժամանակ որևէ սխալ նկատելու դեպքում կարող եք այդ մասին տեղեկություններն ուղարկել
Եթե սխալների ուղղումը ենթադրում է հրապարակումների բովանդակության առանցքային փոփոխություն, ապա Open Data Armenia-ն պարտավորվում է ընդգծել ուղղման փաստը և հրապարակել ճշտված տեղեկությունները (փոփոխել հրապարակումը՝ ընդգծելով ուղղումը)։
Եթե սխալները առանցքային չեն և չեն ազդում բովանդակության վրա, ապա դրանց ուղղման դեպքում հրապարակմանը կցվում ենք նոթեր կամ մեկնաբանություններ։
Եթե հրապարակումը հիմնավորապես փոխելու կամ հեռացնելու աստիճանի սխալ է հայտնաբերվում, ապա նույն էջում տրվում է պարզաբանում՝ link rot-ից խուսափելու համար։