Մենք օգնում ենք զարգացնել բաց տվյալների համայնքը Հայաստանում

հրապարակում + բաշխում + անվճար օգտագործում


Նախագծի առաքելությունը

ձևավորել ու զարգացնել բաց տվյալների արժեքի ընկալումը Հայաստանի, հայոց լեզվի և հայկական մշակույթի հետ կապված տվյալները հրապարակողների և օգտատերերի համայնքի շրջանում:


Նախագծի նպատակը

Հայաստանի Հանրապետությունում պետական մարմինների, գիտական և կրթական հաստատությունների, ոչ առևտրային կազմակերպությունների, մշակութային հաստատությունների և բոլոր շահագրգռված կողմերի հետ մեկտեղ ստեղծել բաց տվյալների հրապարակման և օգտագործման կայուն էկոհամակարգ։

Ինչ ենք մենք անում


Ուսումնասիրում ենք, համակարգում ենք ու վարում ենք Հայաստանի, հայոց լեզվի և հայկական մշակույթի հետ կապված հանրամատչելի տվյալների գրացուցակները։


Նախագծեր ենք ստեղծում՝ Հայաստանի, հայոց լեզվի և հայկական մշակույթի հետ կապված բաց տվյալների հիման վրա:


Աջակցում ենք Հայաստանի, հայոց լեզվի և հայկական մշակույթի հետ կապված տարբեր պրոֆիլների մասնագիտներին տվյալների հետ աշխատելու նոր հմտություններ յուրացնելու գործում։



Ինչի համար ենք մենք դա անում

Հայաստանում և Հայաստանի մասին օգտատերերի համար հանրամատչելի տվյալների բազաների մեծ քանակություն կա, սակայն միշտ չէ, որ դրանք ամբողջական ու բաց են։ Հայաստանյան օգտատերերի և աշխարհասփյուռ հայրենակիցների համար բաց տվյալների զարգացման մարտահրավերներից է միջիցների և բաց տվյալների հավաքագրման ու տարածման համար անհրաժեշտ տեխնիկական հմտությունների տիրապետող մասնագետների պակասը։

Բաց տվյալների տարածման հիմնական խոչընդոտներն են.


բաց տվյալների հրապարակումն և հասանելիությունը ապահովող միասնական հարթակի բացակայությունը;


քաղաքացիական հասարակության անբավարար ներգրավումը;


իրազեկության և տվյալների պահանջարկի ցածր մակարդակը;


տվյալների հետ աշխատանքի համար կադրերի և տեխնիկական հմտությունների պակասը։


Այդ մարտահրավերները հաղթահարելու համար անհրաժեշտ է սեփական ռեսուրսների զարգացումն ու բաց տվյալների հետ աշխատանքի մասնագետների հայտնվելը։

Մենք օգնում ենք


Սովորեցնել տվյալների հետ աշխատել, օրինակ, պետական ծառայողներին, հետազոտողներին, մեդիայի և լրագրության ֆակուլտետների դասախոսներին


Զարգացնել Հայաստանի և Սփյուռքի բաց տվյալների համայնքը


Կազմակերպել բաց տվյալների հետ կապված աշխատանքին նվիրված հաքաթոններ, համաժողովներ ու վարպետաց դասեր


Մատուցել data-գործիքների մշակման, ինչպես նաև տվյալների հավաքման, վերլուծության ու վիզուալիզացիայի հետ կապված ծառայություններ


Մեր կայքում դուք կգտնեք Հայաստանի, հայոց լեզվի և հայկական մշակույթի հետ կապված բոլոր բաց տվյալների գրացուցակը, ինչպես նաև բաց տվյալների հետ աշխատանքի տեսության և պրակտիկայի մասին օգտակար նյութեր։

The Open Data Armenia project participates in the global Open Knowledge Foundation network.