Ընտրությունների արդյունքների վիզուալացման արագացված դասընթաց

ՀՀ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ Open Data Armenia-ն լրագրողների և հետաքրքրված ՀԿ-ների ներկայացուցիչների համար կազմակերպում է արագացված դասընթաց՝ ընտրությունների և քվեարկության տվյալների վիզուալացման թեմայով։

Մասնակիցներին սովորեցնելու ենք․

  • մշակել եղած տվյալները,
  • նախապատրաստել աղյուսակներ,
  • պատրաստել գրաֆիկներ,
  • պատրաստել տեղամասերի քարտեզ։

Սրանց միջոցով մասնակիցները կկարողանան քվեարկության լուսաբանման ժամանակ բարդ թվերի փոխարեն վիզուալ ցույց տալ, թե որ ուժերը որքան քվե են հավաքել ընտրություններին, համեմատել նախորդ ընտրությունների հետ, քարտեզով ցույց տալ՝ որ ուժն է հաղթել ամեն տեղամասում / բնակավայրում / մարզում։

Այս նպատակով նաև խրախուսելու ենք նախապատրաստել գրաֆիկները և քարտեզը՝ տվյալների հրապարակվելուն պես դրանք թարմացնելու և հրապարակելու համար։

Տեղերը սահմանափակ են, ինչի առիթով խնդրում ենք գրանցվել այստեղ։

31 Մայիսի 2026